Ճուտը կրծքի մասից կտրել, բացել: Ավելորդ մասերը հեռացնել, լավ լվանալ: Ապա այն համեմել աղով, պղպեղով: Վրան բուսայուղ լցնել, դնել թեժ կրակին՝ կաշին դեպի վեր: Յոթ-ութ րոպե տապակել, շրջել, թողնել տապակվի մյուս կողմից: Պղպեղները կիսել, սերմատուփերը հեռացնել: Դդմիկն օղակ-օղակ կտրատել: Ծաղկակաղամբը բույլերի բաժանել: Բանջարեղենը շարել տաք թավայում ու խորովել առանց յուղի: Շրջել, շարել մատուցվող ափսեի մեջ: Ափսեի մի կողմում դնել տապակված ճուտը, մատուցել:
Աղբյուրը՝ այստեղ:
Նյութը պատրաստեց Գայանե Տիգրանյանը, Ավագ դպրոց