Խատուտիկի ստեղծման մասին կա բանաստեղծական մի լեգենդ: Անտառի խորքում գտնվող մի փոքրիկ գյուղում ապրում էր կաթնավաճառ մի աղջիկ: Նա ժպտուն էր ու բարետես: Կարողանում էր բոլորին քնքուշ խոսքեր ասել, և նույնիսկ նրա մի հայտնվելը շատ ցանկալի էր մարդկանց: Դրա համար նրան խատուտիկ էին անվանում. նա իր ժպիտով և բարի խոսքով հեռացնում էր մարդկանց չար մտքերը: Մեծանում է կաթնավաճառ աղջիկը և սիրահարվում ճնճղուկին: Նրան դուր էր գալիս ճնճղուկի անբարբառ երգը: Բայց մի անգամ նա ուզում է իմանալ` ինչի մասին է երգում իր սիրելին:
դեղաբույս
Կանաչ դեղատուն. դաղձ
Դիլիջանում Մկնատամի աղբյուրից ջուր խմելիս նկատեցինք, որ շուրջը լիքը դաղձի թփեր են, ուսուցիչների խորհրդով ու մասնակցությամբ սկսեցինք հավաքել՝ երեկոյան թեյ խմելու: Այդպես էլ արեցինք: Հետո դաղձի մասին իմացա, որ այն հրաշալի ու պիտանի է ոչ միայն խոհանոցում, այլև իր բուժական հատկություններով պարզապես անփոխարինելի է:
Դաղձը բազմամյա խոտաբույս է: Այս բույսի ցեղի «մենթա» անվանումը ծագել է հին հունական դիցաբանության հավերժահարս Մինթայի անունից, որին բուսաշխարհի աստվածուհին` Պերսեֆոնեն, դարձրեց անանուխ` Աֆրոդիտեին նվիրելու համար:
Կանաչ դեղատուն. եզան լեզու
Աղավնավանքի վանական համալիր բարձրանալիս ու իջնելիս պատվելի Թամարի խորհրդով ու հորդորով սկսեցի «եզան լեզու» կոչվող դեղաբույսը հավաքել: Այն աճած էր հենց ճանապարհի եզրին: Գետնին փռված տերևներով բույս է: Մեր ուսուցիչներից իմացա, որ լայն կրառություն ունի բժշկության մեջ:
Բուժական նպատակներով օգտագործում են բույսի տերևները և սերմերը, երբեմն՝ նաև արմատը։ Ունի ընդհանուր հանգստացնող, ճնշումն իջեցնող, խորխաբեր, խորխը ջրիկացնող, վերքը լավացնող, մանրէասպան, հյուսվածքների ամբողջականությունը վերականգնող ազդեցություններ: