Անհիշելի ժամանակներից Հին Եգիպտոսում, Չինաստանում և Հնդկաստանում լոտոսը համարվել է առանձնահատուկ և սուրբ բույս: Հին եգիպտացիների մոտ լոտոսի ծաղիկը խորհրդանշում է մեռյալներից հարություն առնելը, եգիպտական հիերոգլիֆներից մեկը լոտոսի տեսք ունի և նշանակում է ուրախություն: Հունական դիցաբանության մեջ լոտոսը գեղեցկության աստվածուհի Աֆրոդիտեի էմբլեմն էր: Հին Հունաստանում տարածված էին պատմություններ լոտոսով սնվող մարդկանց՝ լոտոֆագների մասին: Ըստ լեգենդի, ովքեր համտեսել են լոտոսի ծաղիկները, երբեք չեն ցանկացել հեռանալ այդ ծաղկի հայրենիքից: