Շատ տարիներ առաջ Հարավարևմտյան Աֆրիկայի փոքրիկ քաղաքում մի աղքատ ընտանիք էր ապրում: Հանկարծ այդ ընտանիքի գլխին սկսվեցին թափվել անհաջողություններ մեկը մյուսի հետևից: Ընտանիքի առաջին երեխան հիվանդացավ բոլորին անհայտ հիվանդությամբ: Ծնողների բոլոր փորձերը՝ փրկել ավագ զավակին, անցան անարդյունք: Չէին հասցնում հաշտվել կորստի հետ, երբ մեկը մյուսի հետևից դաժան հիվանդությունը անդարձ տանում էր սիրելի զավակներին: Մնացել էր կրտսեր դուստրը: Ծնողներն անճարությունից պարզապես ողբում էին: Այդ կողմերով անցնելիս է լինում մի թափառական և, հարևաններից լսելով այդ սրտաճմլիկ պատմությունը, այցելում է նրանց տուն:
թաղարներ
Ծաղկաձոն
Արդեն մեկ ամիս է, ինչ մենք՝ քոլեջի և արհեստների սովորողներս, տիկին Շողիկի և ընկեր Անահիտի հետ իրականացնում ենք «Ծաղկաձոն» նախագիծը: Եղել ենք կրթահամալիրի տարբեր մանկապարտեզներում, կտրոններ դրել ջրի մեջ, դրանք արդեն արմատակալել են, շուտով կդնենք թաղարների մեջ, և երեխաները կնվիրեն իրենց մայրիկներին: Գարդենիա ջերմոց-լաբորատորիա են այցելել, դիտել բույսերն ու զմայլվել կրթահամալիրի այլ սովորողներ: Կրթահամալիրի բարեկամ Սեյրան Ավագյանը մեզ նվիրեց շատ հետաքրքիր սերմեր, մենք դրանք դրել ենք հողի մեջ և սպասում ենք, որ ծաղկեն: Նախագիծն իր անակնկալներով շարունակվում է:
Նյութը պատրաստեց Շուշան Միրանյանը, քոլեջ, նախադպրոցական կրթություն
Դիտեք նկարաշարը: