Հայկական բարձրավանդակում ոսկերչությունը զարգացած է եղել հնագույն ժամանակներից։ Հնագիտական պեղումներից հայտնաբերված նյութական մշակույթի նմուշները վկայում են, որ դեռևս մ. թ. ա. 2-րդ հազարամյակում պատրաստվել են ոսկյա, արծաթյա բարձրարվեստ զարդեր ու կենցաղային առարկաներ։ Հայկական բարձրավանդակի վարպետները տիրապետել են դրվագման, ձուլման, հյուսման, մանրարուրք, փորագրման, արծնապատման, ընդելուզման, հատիկազարդման եղանակներին։
թանկարժեք քարեր
Զմրուխտ
Առաջին կարգի, թափանցիկ, վառ կանաչ գույնի թանկարժեք քար է: Ադամանդից հետո ամենահինն է: Զմրուխտի գիտական անվանումը էմերալդ է: Զմրուխտի հանքեր կան Սուդանում, Մարոկոյում, Եգիպտոսում և Հնդկաստանում, իսկ զմրուխտի ամենամեծ հանքերը գտնվում են Կոլումբիայում: Զմրուխտի կանաչ գույնը տարբերվում է քարի տարբեր մասերում: Քարի վրա բազմաթիվ բյուրեղներ կան, որոնք օգնում են բնական քարն արհեստականից տարբերել: Ամենաընտիր զմրուխտ քարերը մուգ կանաչագույն բյուրեղներ ունեն, որոնք ավելի թանկարժեք են ավելի բաց գույնով թափանցիկ բյուրեղներից:
Փիրուզ
Փիրուզը (ացտեկական քար, արևելքի քար, երկնային քար) ամենայուրօրինակ թանկարժեք քարերի շարքին է դասվում: Փիրուզը մարդկությանը հայտնի է շատ վաղուց՝ ավելի քանի 5000 տարի առաջ: Տարբեր ժողովուրդների մոտ այս քարը տարբեր նշանակություն ունի, անգամ միմյանցից հակադիր:
«Փիրուզ» բառը պարսկական ծագում ունի, նշանակում է «երջանկության քար», իսկ մեկ այլ մեկնաբանությամբ այն նշանակում է «հաղթանակի քար»: Մեկ ուրիշ տեսակետի համաձայն՝ «փիրուզ» բառն ասորական ծագում ունի: Այլ ժողովուրդների մոտ փիրուզը հայտնի է եղել այլ անուններով: Հնդկացի-ացտեկները շատ բարձր են գնահատել այս քարը և այն կարծիքին են եղել, որ դրանք երկնային աստվածուհու արցունքներն են (հենց այս պատճառով փիրուզը երբեմն անվանում են ացտեկական քար): Ֆրանսիացիները փիրուզն անվանում են «թուրքական քար»:
Ագաթը՝ որպես երկարակեցության խորհրդանիշ
Ագաթը կիսաթանկարժեք քար է, նուրբ շերտավոր քաղկեդոնի տեսակ: Ագաթը չափազանց հետաքրքիր բյուրեղ է: Այն բաղկացած է իրար միացած տարբեր գույների և թափանցիկության չափազանց բարակ ու անհամար շերտերից: Ավելի քան մեկ հարյուրամյակ է, ինչ տարբեր երկրների գիտնականներ փորձում են գտնել ագաթի խորհրդավոր բազմաշերտության գաղտնիքը: Կան տարբեր վարկածներ, բայց գաղտնիքը դեռ սպասում է իր բացահայտմանը: