Խատուտիկի ստեղծման մասին կա բանաստեղծական մի լեգենդ: Անտառի խորքում գտնվող մի փոքրիկ գյուղում ապրում էր կաթնավաճառ մի աղջիկ: Նա ժպտուն էր ու բարետես: Կարողանում էր բոլորին քնքուշ խոսքեր ասել, և նույնիսկ նրա մի հայտնվելը շատ ցանկալի էր մարդկանց: Դրա համար նրան խատուտիկ էին անվանում. նա իր ժպիտով և բարի խոսքով հեռացնում էր մարդկանց չար մտքերը: Մեծանում է կաթնավաճառ աղջիկը և սիրահարվում ճնճղուկին: Նրան դուր էր գալիս ճնճղուկի անբարբառ երգը: Բայց մի անգամ նա ուզում է իմանալ` ինչի մասին է երգում իր սիրելին: