Կանաչ դեղատուն. եզան լեզու

L8plYMJ9ISWIH6x5QvIKRzj7vn

Աղավնավանքի վանական համալիր բարձրանալիս ու իջնելիս պատվելի Թամարի խորհրդով ու հորդորով սկսեցի «եզան լեզու»  կոչվող դեղաբույսը հավաքել: Այն աճած էր հենց ճանապարհի եզրին: Գետնին փռված տերևներով բույս է: Մեր ուսուցիչներից իմացա, որ լայն կրառություն ունի բժշկության մեջ:

Բուժական նպատակներով օգտագործում են բույսի տերևները և սերմերը, երբեմն՝ նաև արմատը։ Ունի ընդհանուր հանգստացնող, ճնշումն իջեցնող, խորխաբեր, խորխը ջրիկացնող, վերքը լավացնող, մանրէասպան, հյուսվածքների ամբողջականությունը վերականգնող ազդեցություններ:

Читать далее

Ավանդություն կալանխոեի մասին և նրա բուժիչ հատկությունները

normal_IMG_3409

18 – րդ դարի կեսերին նավավարությանը վերաբերող ռուսական մի ամսագրի մեջ հիշատակվում է հետաքրքիր պատմություն կալանխոե բույսի մասին: Նավարկության ժամանակ մի նավաստի հիվանդանում է տրոպիկական ծանր հիվանդությամբ: Տենդի մեջ նրան իջեցնում են հարավաֆրիկյան մի կղզի, որպեսզի մյուսները չվարակվեն: Ամիսներ անց՝ հետադարձ  ճանապարհին որոշում են տեսնել, թե ինչ պատահեց իրենց ընկերոջ հետ, և շատ զարմանում են, երբ նրան տեսնում են  ափին կանգնած, առողջ, իսկ ձեռքին՝  անծանոթ բույսի թփեր: նա բացկանչում էր «kalanchoe, kalanchoe»`առողջություն: Կարելի է կարծել, որ Ռուսաստանում կալանխոե բույսը հայտնվել է այս ճանապարհով:

Читать далее