Սնկով և պանրով իտալական կոստինի

snkov-ev-panrov-kostiniՍոխը մաքրել, կտրատել, թեթևակի տապակել ձիթայուղով: Սնկերը կիսել, բարակ կտրատել: Տապակել ձիթայուղի մեջ, մինչև դառնա ոսկեգույն: Սոխը լցնել սնկի վրա, ավելացնել մանրացրած կանաչին և սխտորը, տապակել ևս մեկ րոպե: Սունկը վերցնել կրակից, ավելացնել սերուցքը, կիտրոնի կեղևը, աղ, պղպեղ, խառնել և սառեցնել: Սառչելուց հետո ավելացնել քերած պանիրը, խառնել: Հացի շերտերը ջեռոցի մեջ չորացնել երկու րոպե: Խառնուրդը քսել հացերի վրա, նորից դնել ջեռոցը, մինչև պանիրը հալվի, մոտ 3-4 րոպե: Մատուցել տաք վիճակում:

Աղբյուրը՝ այստեղ:

Նյութը պատրաստեց Ալիկ Ավանեսյանը, խոհարար