Աֆիցիանտ — մատուցող
բոչկա — տակառ
գուպկա — սպունգ
դուխովկա — ջեռոց
ժառովնիկ — թավա
Ստիֆադոն մսով պատրաստված հունական համեղ ուտեստ է: Մատուցվում է ամենօրյա սեղաններին:
Բաղդրատոմս
Միսը կտրատել, աղով և պղպեղով համեմել: Մսի կտորները թաթախել ալյուրի մեջ: Յուղը տաքացնել և միսը տապակել մինչև կարմիր կեղև առաջանա: Վրան գինի լցնել, սխտոր, ջուր ավելացնել և եփել, մինչև գրեթե պատրաստ լինի: Սոխեռած անել, ավելացնել կես բաժակ ջրով բացած տոմատի մածուկ, մեխակ: Սոխեռածը լցնել մսի վրա և եփել: Մատուցել բանջարեղենի հետ, զարդարել կտրատած մաղադանոսով և սոխի օղակներով:
Աղբյուրը՝ այստեղ:
Նյութը պատրաստեց Արթուր Գրիգորյանը, արհեստների դպրոց