Ծաղկաձոն

Արդեն մեկ ամիս է, ինչ մենք՝ քոլեջի և արհեստների սովորողներս, տիկին Շողիկի և ընկեր Անահիտի հետ իրականացնում ենք  «Ծաղկաձոն» նախագիծը: Եղել ենք կրթահամալիրի տարբեր մանկապարտեզներում, կտրոններ դրել ջրի մեջ, դրանք արդեն արմատակալել են,  շուտով  կդնենք թաղարների մեջ, և երեխաները կնվիրեն իրենց մայրիկներին: Գարդենիա ջերմոց-լաբորատորիա են այցելել,  դիտել բույսերն ու զմայլվել կրթահամալիրի այլ սովորողներ: Կրթահամալիրի  բարեկամ Սեյրան Ավագյանը մեզ նվիրեց շատ հետաքրքիր սերմեր, մենք դրանք դրել ենք հողի մեջ և սպասում ենք, որ ծաղկեն: Նախագիծն իր անակնկալներով շարունակվում է:

Նյութը պատրաստեց Շուշան Միրանյանը, քոլեջ, նախադպրոցական կրթություն

Դիտեք նկարաշարը:

Это слайд-шоу требует JavaScript.