Կարի մոդելավորման արհեստանոցում

Վերջապես երկարարատև արձակուրդից հետո եկանք մեզ հարազատ և սիրելի միջավայր: Արդեն տեղեկացել էինք, որ կրթահամալիրը աշխատում է առցանց և հեռավար ուսուցման աշխատակարգով: Համաձայնվեք, որ մի քիչ անհեթեթ կլիներ առցանց կամ հեռավար որևէ զգեստ կարել: Դա էր պատճառը, որ մեծ ցանկություն առաջացավ հեռավար ուսուցումը տեղափոխել ֆիզիկական միջավայր: Այսօր մեր առաջին պարապմունքն էր: Արդյունավետ և հետաքրքիր օր ունեցանք՝ ձևեցինք, կարեցինք կարի մեքենայով, կատարեցինք ձևափոխություններ: Իր ջերմ, տաք և լուսավոր սենյակում մեզ սիրով հյուրընկալել էր Շողիկ Պողոսյանը: Շնորհակալ ենք ջերմ ընդունելության համար:

Մեկամյա ուսուցում՝ Սոֆյա Հարությունյան

Это слайд-шоу требует JavaScript.

Փոքրածավալ կարի մեքենա

мини_швейная_машинка

Փոքրածավալ կարի մեքենան գեղեցիկ և հարմարավետ գյուտ է, որից օգտվում են շատ-շատերը: Սովորական կարի մեքենայի միջոցով  աշխատանքներն ու ձեռագործությունները շատ տարածված էին կանանց շրջանում,  հիմա էլ տնային տնտնեսուհիների  մեծամասնությունը նախընտրում է հենց այս մեխանիզմը՝ հաճախելով ատելիեներ և կարուձևի արհեստանոցներ:

Բայց մեզ ծանոթ այս կարի մեքենաները մի շարք թերություններ ունեն. Դրանք շատ ծավալուն են, աղմկոտ, ծանր, բացի այդ, այդպիսի կարի մեքենա գնելիս ստիպված ես մեծ գումարներ ծախսել, չէ՞ որ, որպես կանոն, դրանք բոլորը հագեցած են մեծաքանակ գործողություններով, որոնք երբեք էլ ձեզ պետք չեն գալիս:

Читать далее

Կարի մեքենայի ստեղծման պատմությունից

janome 423s-500x500

Ժամանակակից դերձակի՝ այսպիսի ծանոթ և սովորական դարձած գործիքը, չնայած հագուստի ստեղծման մի քանի հազար տարվա պատմությանը,  ինչքան էլ զարմանալի է, այդքան էլ վաղ չէ հայտնաբերվել՝ ընդամենը XVII  դարի կեսերին: Իհարկե, դերձակի ձեռքի աշխատանքը և կարը մեքենայացնելու փորձերը նախաձեռնվել են ավելի վաղ… Առաջին հիշատակումները մեզ հասել են  XIV -րդ դարի հոլանդական նավատորմային արհեստանոցներից,  որտեղ մեծ և չշրջվող սարքը հեռավոր կերպով  կարի մեքենա  էր հիշեցնում, որն օգտագործվում էր նավերի համար առագաստներ պատրաստելու համար: Գյուտարարի անունն  ու նաև գործունեության սկզբունքը  մեզ չի հասել:

Читать далее