Հայկ Աղեղնավորի դուստրը՝ Մարերին, պետք է ամուսնանար գարնան վերջին ամսին, բայց հարսանիքի օրը Արածանի գետը հորդացավ, և հարսը մնաց գետի այս ափին, փեսան՝ մյուս:
Հայկ Աղեղնավորը զորություն ուներ նաև բնության ուժերի վրա, սակայն գետը սանձել չկարողացավ, և հարսանիքը հետաձգվեց: Հորդառատ անձրևները երկարեցին, ջրերը բարձրացան, ողողեցին ափերը, իսկ Արածանին խաղաղվեց միայն գարնան վերջին: Բնությունը ժպտաց, կանաչ շորեր հագավ, և սկսվեց հարսանիքը:
Այդ ժամանակվանից էլ հայոց մեջ սովորույթ դարձավ մայիս ամսին ո՛չ ամուսնանալ, ո՛չ հարսանիք անել:
Նյութը պատրաստեց Ստելլա Բարեղամյանը, ավագ դպրոց, նկարիչ
Աղբյուրը՝ Ռ. Նազարյան, Առաջադրանքների ժողովածու, էջ 385: