Հին հունական առասպելները շուշան ծաղկին վերագրել են աստվածային ծագում: Ըստ այդ առասպելներից մեկի՝ մի անգամ աստվածուհի Հերան կերակրում էր իր փոքրիկին՝ Արեսին: Ցայտող կաթի կաթիլներն ընկնում են գետնին և փոխակերպվում սպիտակաթույր շուշանների: Այդ ժամանակից ի վեր այս ծաղիկները դարձել են աստվածուհի Հերայի խորհրդանիշը:
Հին եգիպտացիների մոտ շուշանը լոտոսի հետ մեկ տեղ համարվել է պտղաբերության խորհրդանիշ: Սերն այս ծաղկի հանդեպ ընդունեցին նաև քրիստոնյաները՝ նրան դարձնելով կույս Մարիամի խորհրդանիշը: Շուշանի ուղիղ ցողունը խորհրդանշում է կույս Մարիամի խելքը, խոնարված տերևները՝ համեստությունը, նուրբ բույրը՝ աստվածային էությունը, սպիտակ գույնը՝ իմաստունությունը: