Բիրմանյան լեգենդը պատմում, որ մի անգամ Բուդդային նվիրել են մանգոյի մեծ պտուղ: Նրա սիրելի աշակերտներից մեկը՝ Անանդան, կտրեց այն իր ուսուցչի համար: Այն բանից հետո, երբ Բուդան կերավ մանգոն, տվեց կորիզն Անանդային և ցույց տվեց այն տեղը, որտեղ պետք էր տնկել այն: Անանդան կատարեց ուսուցչի ցանկությունը, և երբ Բուդդան լվաց ձեռքերը, այդպես ջրեց տնկած տեղը: Հենց այդ ժամանակ աճեց մի գեղեցիկ ծառ՝ պատված մեծաքանակ ծաղիկներով և պտուղներով: