Հավաքից հավաք. մայիսյան 11-րդ հավաք

set_character_style_0

Առջևում մայիսյան 11-րդ հավաքն է` լավ առիթ «Արհեստագործ» ամսագրի մեկ տարվա աշխատանքներն ամփոփելու համար: Անցյալ տարի մենք ներկայացանք մեր մի քանի ամսվա աշխատանքով, և  մայիսյան հավաքին «Արհեստագործ» ամսագիրն ամփոփեց իր արդյունքները: Այսօր մայիսից մայիս ընկած մեկամյա մեր գործունեության արդյունքում  ամսագիրն ունի 104 հրապարակում, որ տեղ է գտել ամսագրի ութ բաժիններում: Տեղ գտած նյութերը բազմազան են ու տարաբնույթ. դրանք թարգմանություններ են, մասնագիտական  փոքրիկ բառարաններ,  արհեստանոցների աշխատանքը լուսաբանող  տեսանյութեր, աշխարհի ժողովուրդների խոհանոցի բաղադրատոմսեր, առած-ասացվածքներ և  զրույցներ արհեստների ու աշխատանքի  մասին, ինչպես նաև արհեստների պատմությանն ու արհեստագործական գործիքներին և նյութերին վերաբերող հոդվածներ:

Читать далее