Հույն նշանավոր պատմիչ Հերոդոտոսի վկայությամբ հայ արհեստավորները արտադրում էին արհեստագործական զանազան ապրանքներ, ոսկերչական իրեր, կավից պատրասստված անոթներ, արծաթե զարդեր և հատկապես մետաղից պատրաստված աշխատանքային գործիքներ: Հայ արհեստավորները վաճառականների օգնությամբ նավերը բարձում էին, իրենց արտադրանքը ամրացնում ուռենու ճյուղերով և Եփրատի հոսանքով տեղափոխում Բաբելոն:
Արաբ հայտնի հեղինակ Մասուդին վկայում է, որ հայկական գործվածքների նման որակյալ գործվածքներ աշխարհի մի ծայրից մյուսը գնալու դեպքում ոչ մի տեղ չես հանդիպի: Մասուդին հատկապես ավելացնում է, որ մեծ պահանջարկ ունեին հայկական գորգերը, որոնք սպառվում էին Բյուզիանդիական կայսրությունում, Արաբական խալիֆայությունում, Վոլգյան բուլղարների մոտ: