Ադամանդ

146298_original-copy

Ադամանդը եզակի քար է, չկան ամբողջովին միանման երկու ադամանդներ։ Այն լույսի անդրադարձման բացառիկ ուժ ունի։ Համարվում Է Երկրի վրա գոյություն ունեցող ամենամաքուր թանկարժեք քարը։ Ադամանդը հավերժական գոյությամբ քար Է։Ադամանդներն ունեն մշակման «դասական եղանակ»: Եվ դա պատահական չէ։ Թանկարժեք քարերն այնպես պետք է մշակվեն, որ նրանց մեջ թափանցող լույսի մեծ մասը «դուրս չգա» քարից, այլ բեկվի նիստերում և վերադառնա:

Ադամանդը համարվում է արևի քար, այն շնորհում է առաքինություն, տղամարդկություն և հաղթանակ, վանում Է մեղքերը։ Հանցագործի ձեռքին ադամանդը գործում է նրա իսկ դեմ։ Երբեք երջանկություն չի բերում նրան, ով այն գնել է. դրանք անհրաժեշտ է նվիրել։ Իր ներսում բծեր ունեցող ադամանդը համարվում Է ճակատագրական քար։

Читать далее

Реклама