Մարմելադ տնային պայմաններում

marmelad

Ցիտրուսային մարմելադի բաղադրատոմս, որը կարելի է պատրաստել տնային պայմաններում` առանց կոնսերվանտների և ներկանյութերի:

Քերել մեկ 1ճ/գ կիտրոնի և նույնքան նարնջի կեղև: Քամել 175մլ-ական նարնջի և կիտրոնի հյութ: Խառնել կաթսայում, դնել կրակին, հասցնել եռման և եփել թույլ կրակի վրա մոտ 5 րոպե: Քամել:

Հեղուկի մեջ ավելացնել ժելատին, խառնել:  Ժելատինի հալվելուց հետո ավելացնել 360գ շաքարավազ և լավ խառնել:  Ապա սառեցնել հեղուկը,  լցնել այն ուղղանկյուն թասի մեջ, որի մեջ փռված է թխելու համար նախատեսված թուղթ (թուղթը պետք է պատել առանց հոտի բուսայուղով): Մարմելադով թասը դնել սառնարանի մեջ մոտ 10 ժամ:

Читать далее

Կոնֆետներ նարնջի կեղևից

konfetner-narnji-kexevic (1)

Լավ լվացեք  նարինջները և մաքրեք կեղևից: Կեղևն այնպես մաքրեք, որ հնարավոր լինի դրանից երկար շերտեր ստանալ: Շերտերով կտրատեք: Կաթսայի մեջ տաքացնում ենք շաքարավազով և համեմունքներով ջուրը: Թողնում եք, որ եռ գա: Երբ ջուրը եռա, նրա մեջ եք գցում նարնջի կեղևները և եփում, մինչև դառնան թափանցիկ: Եթե զգաք, որ ջուրը շատ է եռում, իսկ կեղևները դեռ պատրաստ չեն, մի փոքր ջուր ավելացրեք. մի թողեք, որ կարամելի շերտ ձևավորվի: Կեղևները դրեք քամիչի մեջ, վրան շաքարավազ ցանեք և թողեք՝ չորանա մեկ օր: Շոկոլադը հալեցրեք գոլորշու վրա: Առանձին — առանձին կեղևները թաթախեք շոկոլադի մեջ: Դրեք ստվարաթղթի վրա և ապա՝ սառնարանում, որպեսզի սառչեն:

Աղբյուրը՝  այստեղ:

Նյութը պատրաստեց Ալիկ Ավանեսյանը, արհեստների դպրոց, խոհարար