Ես Հակոբյան Թամարան եմ: Եկել եմ քաղաքի կենտրոնից: Ես սովորում էի գեղարվեստի ավագ դպրոցում, բայց այժմ վարժարանում՝ 12-4 դասարում: Ես ընկերասեր եմ, զբաղվում եմ նկարչությամբ և ցանկանում եմ դառնալ մուլտիպլիկատոր-նկարիչ: Սկզբից ես ցանկանում էի գնալ Փ. Թերլեմեզյանի անվան նկարչական քոլեջ, բայց չստացվեց: Ես մի քիչ տխրեցի, բայց ինձ ասացին, թե Բանգլադեշում կա <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի Գեղարվեստի դպրոց, ու ես շատ ուրախացա այս նորությունից: Այժմ այդ կրթահամալիրի սովորող եմ: Բացի նկարչությունից ես ուսումնասիրում եմ աստղագիտություն և կենսաբանություն:
նկարչություն
Ներկայանում եմ…
Ես Հարությունյան Դիանան եմ : Եկել եմ Գեղարվեստի ավագ դպրոցից: Ընտրել եմ նկարչություն մասնագիտությունը: Հիմա սովորում եմ Ավագ դպրոց վարժարանում՝ 114 –ի դասարանում: Ընտրությունիցս երևի պարզ դարձավ, որ սիրում եմ նկարել: Վաղուց էի ցանկանում տեղափոխվել վարժարան, բայց ոչ նրա համար, որ Գեղարվեստը սրտովս չէր, կամ չէի սիրում, այլ նրա համար, որ ընկերուհիներս էին սովորում Վարժարանում: Հիմա դեռ փորձում եմ գտնել իմը նոր միջավայրիս մեջ: Չեմ սիրում, երբ օրս պասիվ է անցնում, ինձ թվում է Վաժարանը հենց այն դպրոցներից մեկն է, որտեղ երևի թե անհնար է առանց որևէ խենթության կամ բարձր տրամադրության: Տպավորություններս ու սպասումներս շատ-շատ են, հուսամ, որ ո՛չ տպավորություներս դեպի վատը կփոխվեն, ո՛չ էլ սպասումներս կմնան օդում: