Ալմաստը ածխածնի բնական տարաձևություններից է։ Բնական ալմաստներն ամենակարծր միներալներն են և նման են անփայլ ապակու գնդիկների։ Լավագույն ալմաստները կա՛մ անգույն են, կա՛մ երկնագույն։ Տարբերում են ակնագործական և տեխնիկական ալմաստներ։ Առավել արժեքավոր է ակնագործական ալմաստի անգույն տեսակը, որը նիստավորումից (մակերևույթը ողորկում են այնպես, որ ստացվեն բազմաթիվ հարթ 57 նիստեր) հետո կոչվում է ադամանդ: Ալմաստ անվանումը ծագել է արաբերեն «ալմաս» (ամրագույն) բառից։Ալմաստը հավանաբար Հայաստան է բերվել Հնդկաստանից։