Շոկոլադ հալեցնելը զգալի հեշտ է այս տաբերակով. դրա համար այն հավասար մասերի ենք բաժանում, լցնում ոչ մեծ փաթեթի մեջ (այստեղ ամենահարմարը խոհարարական պարկերն են)։ Վերցնում ենք հարմար տարա, որի մեջ պարկը կմտնի և մի քիչ էլ տեղ կմնա (շատ հարմար են բարձր նեղ բաժակները, օրինակ՝ բլենդերի բաժակը)։ Բաժակի մեջ ենք լցնում մինչև 50-60 աստիճան եռացրած ջուրը։ Շոկոլադով պարկը զգուշորեն տեղափոխում ենք տաք ջրի մեջ։ Պետք է հետևենք, որ պարկի մեջ ջուր չլցվի, այլապես շոկոլադը կխոնավանա և ամեն ինչ կփչացնի:
շոկոլադ
Կոնֆետներ նարնջի կեղևից
Լավ լվացեք նարինջները և մաքրեք կեղևից: Կեղևն այնպես մաքրեք, որ հնարավոր լինի դրանից երկար շերտեր ստանալ: Շերտերով կտրատեք: Կաթսայի մեջ տաքացնում ենք շաքարավազով և համեմունքներով ջուրը: Թողնում եք, որ եռ գա: Երբ ջուրը եռա, նրա մեջ եք գցում նարնջի կեղևները և եփում, մինչև դառնան թափանցիկ: Եթե զգաք, որ ջուրը շատ է եռում, իսկ կեղևները դեռ պատրաստ չեն, մի փոքր ջուր ավելացրեք. մի թողեք, որ կարամելի շերտ ձևավորվի: Կեղևները դրեք քամիչի մեջ, վրան շաքարավազ ցանեք և թողեք՝ չորանա մեկ օր: Շոկոլադը հալեցրեք գոլորշու վրա: Առանձին — առանձին կեղևները թաթախեք շոկոլադի մեջ: Դրեք ստվարաթղթի վրա և ապա՝ սառնարանում, որպեսզի սառչեն:
Աղբյուրը՝ այստեղ:
Նյութը պատրաստեց Ալիկ Ավանեսյանը, արհեստների դպրոց, խոհարար