Վերջապես երկարարատև արձակուրդից հետո եկանք մեզ հարազատ և սիրելի միջավայր: Արդեն տեղեկացել էինք, որ կրթահամալիրը աշխատում է առցանց և հեռավար ուսուցման աշխատակարգով: Համաձայնվեք, որ մի քիչ անհեթեթ կլիներ առցանց կամ հեռավար որևէ զգեստ կարել: Դա էր պատճառը, որ մեծ ցանկություն առաջացավ հեռավար ուսուցումը տեղափոխել ֆիզիկական միջավայր: Այսօր մեր առաջին պարապմունքն էր: Արդյունավետ և հետաքրքիր օր ունեցանք՝ ձևեցինք, կարեցինք կարի մեքենայով, կատարեցինք ձևափոխություններ: Իր ջերմ, տաք և լուսավոր սենյակում մեզ սիրով հյուրընկալել էր Շողիկ Պողոսյանը: Շնորհակալ ենք ջերմ ընդունելության համար:
Մեկամյա ուսուցում՝ Սոֆյա Հարությունյան