Աստրա

скачанные файлы

17-րդ  դարի սկզբներին   ֆրանսիացի մի բուսաբանի Չինաստանից  անհայտ բույսի սերմեր  ուղարկեցին: Սերմերը ցանեցին Փարիզի բուսաբանական այգում, և բույսը ծաղկեց կարմիր ճառագայթաձև ծաղկի տեսքով՝ մեջտեղում դեղին:  Դա նման էր մեծ մարգարիտի: Ֆրանսիացիներին շատ դուր եկավ այդ ծաղիկը, և նրանք այն անվանեցին Արքայական մարգարիտ: Բուսաբանները և այգեպանները սկսեցին աճեցնել Արքայական մարգարիտի նորանոր տեսակներ՝ բոլոր հնարավոր երանգներով: Երկու տարի անց ծաղկեց չտեսնված թավշյա մի ծաղիկ: Տեսնելով այն՝  մի բուսաբան բացականչեց՝ աստեր, որը հունարեն նշանակում է «աստղ»: Դրանից հետո այդ ծաղիկը սկսեցին անվանել աստրա:

Աղբյուրը՝ այստեղ:

Թարգմանեց Սվետլանա Մանգասարյանը, քոլեջ,  գործավար-թարգմանիչ

Թղթի գյուտի մասին

Monselice_z22

Աշխարհում  առաջին անգամ թուղթ պատրաստվել է Չինաստանում մեր թվարկության  երրորդ դարում: Չինացիներն անչափ գաղտնապահ էին: Նրանց գյուտերը հեշտությամբ չէին դուրս գալիս չինական սահմաններից: Այդ պատճառով էլ աշխարհը թղթի ստացման գաղտնիքը շատ ուշ իմացավ: Չինացիները թուղթ պատրաստում էին բամբուկից: Այս բույսի բարակ ու ճկուն ցողունը մաքրում էին տերևներից, թրջում  ջրում և մեծ դանակներով մանր-մանր կտրատում:

Читать далее