Բիգուդի — կորացնող
բրիտվա — ածելի
զաժիմ – ամրակ
ժելե — դոնդող
լաք — փայլ
կրասկա — ներկ
մուս – փրփուր
Բիգուդի — կորացնող
բրիտվա — ածելի
զաժիմ – ամրակ
ժելե — դոնդող
լաք — փայլ
կրասկա — ներկ
մուս – փրփուր
Ասում են, որ վարսահարդարման մշակույթը առավել զարգացած է եղել Հին Հունաստանում : «Կոսմետիկա» եզրույթը ունի հունական ծագում և նշանակում է «զարդարելու արվեստ»: Հույները բուժական կոսմետիկայի պատրաստաման բազմաթիվ ձևեր գիտեին, երկրում պաշտամունքի առարկա էր համարվում մարդու մարմինը, հարդարանքը կատարվում էր խնամքով . և’ տղամարդկանց , և’ կանանց մազերի հյուսքի և գանգրացման համար կիրառվում էին տարբեր միջոցներ, ինչպիսին երկաթե ձողերը, որոնք կոչվում էին կալամիս, իսկ այդ աշխատանքը կատարողներին անվանում էին կալամիսաներ (վարսահարդարներ):
Երբ խոսք է գնում հասարակության պատմության մեջ մեծ դերակատարում ունեցած նշանավոր աստղերի սանրվածքների մասին, չի կարելի չհիշել լեգենդար դերասանուհի Մերիլին Մոնրոյին: Նրա սանրվածքը միշտ անփոփոխ է եղել. կարճ կտրած, պլատինափայլ, մինչև ուսերը հասնող մազերՙ դեպի ներս սանրած «կարե» ոճով, այսինքնՙ ծայրերը ոլորած: Անհավատալի է, բայց փաստ է, որ նման «առաքինի» սանրվածքը մինչև օրս էլ զարմանալիորեն գրավիչ է համարվում:
Հասարակության գիտակցության վրա իսկական սեքսուալ հեղափոխություն իրականացրած մի ուրիշ հայտնի դերասանուհիՙ Բրիջիդ Բարդոն, նորաձևություն բերեց «խուլիգանային» ոճը և «բաբետա» սանրվածքը, որը կարելի է ստանալ երկար մազերի դեպքում: Բրիջիդ Բարդոն գլխի վերին մասում գզելու միջոցով բարձրացնում էր մազերըՙ դեպի առաջ սանրելով առջևի մազափունջը, իսկ կողքերից ուներ մի քանի խոպոպիկներ:
Աղբյուրըՙ այստեղ:
Ռուսերենից փոխադրեց և տեղադրեց Լուիզա Խաչատրյանը, արհեստների դպրոց, դիմահարդար