Թաբուլեն համարվում է արևելյան աղցան, նախուտեստ։ Հիմնական բաղադրամասերն են բլղուրն ու մանր կտարտած մաղադանոսը։ Կարող ենք ավելացնել թարխուն, լոլիկ, կանաչ սոխ և ուրիշ կանաչիներ ու համեմունքներ։ Թաբուլեն համեմում են նաև կիտրոնի հյութով ու ձիթապտուղի յուղով։ Այս կերակրատեսակի հայրենիք են հանդիսանում այնպիսի երկրներ, ինչպիսիք են Լիբանանն ու Սիրիան: Այնտեղ թաբուլեն մատուցվում է հազարի տերևներով։ Բլղուրի փոխարեն օգտագործվում է ավելի փոքր հատիկներով ձավարեղեն՝ կուս-կուս :
Նյութը պատրաստեց Ռաֆայել Մնացականյանը, արհեստների դպրոց, խոհարար: