Սմբուկը գազարով

post14

Թուրքական խոհանոցը չի դադարում  զարմացնել իր համեղ բաղադրատոմսերով: Սմբուկը  կտրատել  երկար և բարակ շերտերի, աղ ցանել  ու թողնել մոտավորապես կես ժամ: Դրանից հետո լվանալ սառը, մաքուր  ջրում:

Լոլիկները և սոխը մանրացնել, գազարը քերել  քերիչի մեծ անցքերով: Զանգվածը խառնել իրար և թեթևակի տապակել  թավայի մեջ, ավելացնել տաքդեղ և աղ: Առանձին տապակել  նաև սմբուկը: Սմբուկի ամեն մի շերտը պատել լոլիկի, գազարի ու սոխի խյուսով, դնել թավայի մեջ ու ձեթ ավելացնել: 10 րոպե եփել  ջեռոցում 180 աստիճանի տակ: Մատուցելիս կարելի է կանաչիով զարդարել: Փոխանցի՛ր այս  բաղադրատոմսը ընկերներիդ, որպեսզի նրանք էլ փորձեն պատրաստել:

Читать далее

Իտալական ուտեստ՝ սմբուկով նավակներ

italakan-smbukov-navakner

Իտալական տաք ուտեստ է և կարելի է մատուցել տոնական սեղաններին:  Սմբուկները երկարությամբ կիսել, միջուկը խաչաձև թեթևակի կտրել առանց կեղևը վնասելու: Ներսի կողմից տապակել բուսայուղի մեջ 2-3 րոպե և միջուկը զգուշորեն հանել: Մեկ այլ թավայի մեջ տապակել սոխը, ավելացնել սխտորը, ապա` լոլիկը իր հյութի հետ, կեչուպը, համեմունքները, շաքարավազը, սմբուկի միջուկը: Այդ ամենը տապակել, աղ, պղպեղ ցանել: Վերցնել սմբուկից ստացված նավակները, լցոնել ստացված միջուկով: Վրան մոցարելլա պանիր ցանել և 5-10 րոպե դնել ջեռոցի մեջ:

Աղբյուրը՝ այստեղ:

Նյութը պատրաստեց  Արթուր Մելքոնյանը, արհեստների դպրոց, խոհարար