Սպանախով ռուլետ Զատիկի համար

ՍՊԱՆԱԽՈՎ ՌՈՒԼԵՏ ԶԱՏԻԿԻ ՀԱՄԱՐ

Թավայի մեջ բուսայուղ լցնել, ավելացնել ալյուրն ու բովել, մինչև մի քիչ գույնը փոխի: Ավելացնել  մեկ բաժակ կաթ, խառնելով եփել, մինչև թանձրանա:  Չորս ձու հարել, խառնել մի քիչ հովացած զանգվածին: Խառնել, մինչև միատարր խմոր ստացվի: Կարելի է մի քիչ էլ կտրատած կանաչի՝ մաղադանոս, համեմ, լցնել խմորի մեջ: Ավելացնել քերած պինդ պանիրը, խառնել: Միջուկի կանաչին՝ սպանախը,  լվանալ, կտրատել, բուսայուղով մի քիչ տապակել: Ավելացնել մանրացրած սխտորը, աղ ցանել: Յուղաթղթով ծածկված տապակի մեջ լցնել խմորը, տարածել և թխել քսան րոպե տաք ջեռոցում: Խմորը հանել, վրան դնել միջուկը և զգուշորեն փաթաթել` տալով ռուլետի ձև: Միաժամանակ պետք է և´ փաթաթել, և´ հեռացնել յուղաթուղթը խմորի վրայից:

Աղբյուրը ՝ այստեղ:

Նյութը պատրաստեց Գոռ Խլոյանը, քոլեջ, լուսանկարիչ

Реклама