Ավագ դպրոցի սովորող Մարիամ Մանասերյանը ներկայացնում է իր աշխատանքը:
վարսահարդարում
Մայիսյան հավաք
Տեսանյութը պատմում է քոլեջ, արհեստների դպրոցում մայիսյան հավաքի վերջին օրվա աշխատանքների, այցելությունների մասին: Տեսաֆիլմի հեղինակ՝ Զառա Ավետիսյան
«Վարսահարդարում» մասնագիտության եզրույթների բառարան
Բիգուդի — կորացնող
բրիտվա — ածելի
զաժիմ – ամրակ
ժելե — դոնդող
լաք — փայլ
կրասկա — ներկ
մուս – փրփուր
Հին Հռոմի վարսահարդարման մշակույթը
Կայսերական Հռոմում բարձր էին գնահատվում շեկ վարսերը և շեկ կեղծամները: Չի բացառվում, որ գերմանանական ցեղերի շիկահեր գեղեցկուհիները հանգիստ չէին տալիս հռոմեացի կանանց: Հռոմի հայտնի կանայք մեծ ուշադրություն էին դարձնում իրենց արտաքին տեսքին: Կոմետիկա օգտագործում էին ամեն օր, վարսահարդարման մշակույթը հասել էր իր գագաթնակետին, կանացի սանրվածքները դարձել էին ավելի կատարելագործված: Նրանց մասին հյուսվում էին բանաստեղծություններ և գրվում չարամիտ էպիգրամներ: Նորաձև էին խոշոր գանգուրները, որոնք այնուհետև նաև սանրվում էին: Նրանք, ովքեր շքեղ վարսեր չունեին, օգտվում էին կեղծամներից :