Սանդ

20141012_160455

Հայոց հացահատիկի աստվածուհի Աշորայի աջ ոտքի մույկը քարե էր, ձախ ոտքինը՝ փայտե: Մի անգամ աստվածուհին երկնքից իջավ և սկսեց քայլել երկրի վրա: Բայց դեռ մի քանի քայլ չարած՝մույկերն սկսեցին նեղել ու ցավեցնել նրա ոտքերը: Աշորան չդիմացավ անասելի ցավերին, հանեց ու դեն շպրտեց մույկերը և համբարձեց երկինք:
Մարդիկ վերցրին աստվածուհու մույկերը և դարձրին հացահատիկ կամ աղ ծեծելու  սանդեր: Հետո մույկերի նմանությամբ սկսեցին քարե ու փայտե սանդեր պատրաստել, բայց ոչ ոք չկարողացավ Աշորայի համար մի զույգ այնպիսի կոշիկ սարքել, որ աստվածուհու ոտքը չցավեցներ:

Աղբյուրը՝ Հայկ Խաչատրյան  «Հացապատում», էջ 8:

Նյութը պատրաստեց Անուշ Աղաջանյանը, քոլեջ, թարգմանիչ-գործավար: