Վրացական «Օջախուրի»

vracakan-ojaxuri-1

«Օջախուրի» վրացերենից թարգմանաբար նշանակում է «ընտանեկան», այսինքն ընտանիքի համար նախատեսված ուտեստ:

Կտրատում ենք կարտոֆիլը (մեծ կտորներով), կանաչին, խոզի միսը, սոխը (օղակաձև): Թավայի վրա տաքացնում ենք բուսայուղը, ապա ավելացնում կտրատված միսը և տապակում մինչև կարմրելը, որից հետո վրան լցնում ենք սոխը, լավ խառնում: Առանձին տապակում ենք կարտոֆիլը, համեմում աղ և պղպեղով, ապա ավելացնում մսի թավայի մեջ, լավ խառնում: Մանր կտրատում ենք սխտորը և կանաչին, ավելացնում կարտոֆիլին և մսին: Ուտեստը համեմում ենք սև և կարմիր պղպեղներով, ավելացնում կտրատված լոլիկը և խառնում: Ըստ ավանդույթի ուտեստը պետք մատուցել կավե ամանների մեջ և վրան շաղ տալ մանրացրած կանաչի: Իսկական վրացական «Օջախուրի» ամբողջ ընտանիքի համար:

Читать далее

Реклама