Այս բաղադրատոմսը ֆրանսիական ուտեստ է: Հնդկահավը մաքրել, լավ լվանալ: Կաթսայի մեջ ճարպի բարակ շերտեր դնել, վրան դնել հնդկահավը, ծածկել ճարպի շերտերով, ավելացնել համեմունքները, կափարիչը փակել և շատ թույլ կրակի վրա եփել: Կաթսան երբեմն թափ տալ, որ միսը չայրվի: Բրինձը լվանալ, եռացնել, քամել, սառը ջրով ցողել, վրան այնքան արգանակ լցնել, որ բրինձը հազիվ ծածկի, մի քիչ յուղ դնել վրան և եփել փակ կափարիչով: Երբ հնդկահավը եփվի, կտրատել, մատուցվող ափսեի մեջ դնել միսը, շուրջը դնել բրինձը, վրան ցանել քերած մշկընկույզ: