Կորկոտ

download

Հայոց աշխարհի տասներկու հազար ճաշերի  ցուցակն սկսվում է կորկոտով: Թեփահան  արված ցորենը  լցնում են պղնձե կաթսան և երեկոյան  դնում մարմանդ կրակ ունեցող թոնիրի  մեջ: Առավոտյան հանում են կաթսան և վայելում աստվածային  կորկոտը: Ոչ մի ճաշ  այդպիսի համ չունի: Կորկոտ են  եփում  ծննդյան տոնին, հարսանիքին ու մեռելահացին:

Հայոց աշխարհի բոլոր Նոր տարիների արշալույսները բացվել են կորկոտի ախորժագրգիռ բուրմունքով:

Մի անգամ  բյուզանդացիները   հարցում արեցին հայերին.

-Ինչո՞ւ եք կորկոտով սկսում Նոր տարին:

-Ցորենով ենք սկսում, որպեսզի ցորենաշատ լինի ամբողջ տարին, — պատասխանեցին հայերը:

Աղբյուրը՝ Հայկ Խաչատրյան,  «Հացապատում»,  էջ 81:

Նյութը պատրաստեց Ռաֆիկ Ավետիսյանը, ավագ դպրոց

 

Оставьте комментарий