Սպանախով ռուլետ Զատիկի համար

ՍՊԱՆԱԽՈՎ ՌՈՒԼԵՏ ԶԱՏԻԿԻ ՀԱՄԱՐ

Թավայի մեջ բուսայուղ լցնել, ավելացնել ալյուրն ու բովել, մինչև մի քիչ գույնը փոխի: Ավելացնել  մեկ բաժակ կաթ, խառնելով եփել, մինչև թանձրանա:  Չորս ձու հարել, խառնել մի քիչ հովացած զանգվածին: Խառնել, մինչև միատարր խմոր ստացվի: Կարելի է մի քիչ էլ կտրատած կանաչի՝ մաղադանոս, համեմ, լցնել խմորի մեջ: Ավելացնել քերած պինդ պանիրը, խառնել: Միջուկի կանաչին՝ սպանախը,  լվանալ, կտրատել, բուսայուղով մի քիչ տապակել: Ավելացնել մանրացրած սխտորը, աղ ցանել: Յուղաթղթով ծածկված տապակի մեջ լցնել խմորը, տարածել և թխել քսան րոպե տաք ջեռոցում: Խմորը հանել, վրան դնել միջուկը և զգուշորեն փաթաթել` տալով ռուլետի ձև: Միաժամանակ պետք է և´ փաթաթել, և´ հեռացնել յուղաթուղթը խմորի վրայից:

Աղբյուրը ՝ այստեղ:

Նյութը պատրաստեց Գոռ Խլոյանը, քոլեջ, լուսանկարիչ

Թբիլիսիի խոհարարական համալսարանում

Թբիլիսիի ագրոհամալսարանի լաբորատորիաներից մեկը խոհարարական համալսարանն է:Սա մի հսկա խոհանոց է, որտեղ աշխատում, եփում, թխում, պատրաստում ու սպասարկում են հենց իրենք՝ ուսանողները: Զմայլվել կարելի էր այս հսկա խոհանոցի տեխնիկական հագեցվածությամբ, կաթսաների, թավաների ու տարատեսակ սպասքերի բազմաչափ ու բազմատեսակ առատությամբ: Հենց ուսանողների պատրաստածն է վաճառվում ագրոհամալսարանի նույնքան մեծ ու բազմամարդ բուֆետում: Երբ մենք այցելեցինք խոհանոց, երեկոյան ժամը հինգը-վեցն էր, բայց ուսանողները շարունակում էին աշխատել այստեղ: Դիտեք ֆոտոշարքը:

Это слайд-шоу требует JavaScript.

Լայքա

скачанные файлы

Լայքան ներկ  էր,  որը պատրաստում էին  որդան կարմրից: Սա ոսկեկարմիր էր և հեթանոս հայերի համար սրբազն գույն: Դրանով էին ներկում հին մատյանների կաշվե կազմերը, հեթանոսական տաճարների որմերին փորված ամպրոպի, արեգակի խորհրդանիշ զարդաքանդակները, Վահագն աստծո քարե ու փայտե արձանիկները, զոհաբերություն կատարող քրմերի թիկնօթոցները, զոհասեղանների օթոցները,  արքաների դրոշները, նրանց հագուստն ու կոշիկը, կառքի սանձերն ու փոկերը, փեսայի խաչգոտին ու նարոտը և  այն մանուկների շապիկները, որոնց նվիրաբերում էին Վիշապաքաղ Վահագնին:

Լայքան գերակշռող երանգ  էր հայ որմնանկարչության և մանրանկարչության մեջ:

Նյութը պատրաստեց Գոռ Բայաթյանը, արհեստների դպրոց, համակարգիչների շահագործող

Զրույց մանգոյի մասին

Mango

Բիրմանյան լեգենդը պատմում, որ մի անգամ Բուդդային նվիրել են մանգոյի մեծ պտուղ: Նրա սիրելի աշակերտներից մեկը՝ Անանդան, կտրեց այն իր ուսուցչի համար: Այն բանից հետո, երբ Բուդան կերավ մանգոն,  տվեց կորիզն Անանդային և ցույց տվեց այն տեղը, որտեղ պետք էր տնկել այն: Անանդան կատարեց ուսուցչի  ցանկությունը, և  երբ Բուդդան լվաց ձեռքերը, այդպես ջրեց  տնկած տեղը:  Հենց այդ ժամանակ աճեց մի  գեղեցիկ ծառ՝ պատված մեծաքանակ  ծաղիկներով և պտուղներով:

Читать далее

Պասուց տոլմա

y0z3p0oXshCKjUaeX5NOIqV0Ak

Պասուց տոլման հայկական ավանդական ճաշատեսակներից  է: Այն պատրաստել են լոբով, ոսպով, սիսեռով, ոլոռով, ձավարով` փաթաթելով կաղամբի կամ խաղողի տերևներով:
Պասուց բառը կապվում է պահք բառի հետ: Հաճախ ենք լսում` ինչպես են մարդիկ խոսակցական լեզվում  օգտագործում պաս բառը, այսինքն`պահք: Պասուց տոլման պատրաստում են ձեթով` հիմնականում Մեծ պահքի շրջանում:

Читать далее

Ճապոնական առածներ

8

Աշխատանքի ժամանակ հայելի չեն նայում:

Ծովի մասին ձկնորսից պիտի հարցնել:

Կերակրի համն իմացվում է ուտելու ժամանակ:

Ալյուր գողացողի շորն ալրոտ կլինի:

Բրնձի ամեն մի հատիկը ծանր աշխատանքով է ձեռք բերվում:

Գյուղացին իր արտը ձեռքերի վրա կտանի:

Նյութը պատրաստեց Հրաչյա Օհանյանը, արհեստների դպրոց, համակարգիչների շահագործող

Հին Հռոմի վարսահարդարման մշակույթը

7dda4369b8de0ffda77071921965b025Կայսերական Հռոմում  բարձր էին գնահատվում   շեկ  վարսերը և  շեկ  կեղծամները: Չի բացառվում, որ գերմանանական ցեղերի  շիկահեր գեղեցկուհիները  հանգիստ չէին տալիս հռոմեացի կանանց:  Հռոմի հայտնի կանայք մեծ ուշադրություն էին դարձնում իրենց արտաքին տեսքին:  Կոմետիկա օգտագործում էին ամեն օր, վարսահարդարման մշակույթը հասել էր իր գագաթնակետին, կանացի սանրվածքները դարձել էին ավելի  կատարելագործված: Նրանց մասին հյուսվում էին  բանաստեղծություններ և գրվում չարամիտ էպիգրամներ: Նորաձև էին խոշոր  գանգուրները, որոնք այնուհետև  նաև սանրվում էին: Նրանք, ովքեր շքեղ վարսեր չունեին, օգտվում էին կեղծամներից :

Читать далее

Այդ «կախարդական» մասնագիտությանը՝ ոսկերչություն

640px-Holy_GrailԵրբ մարդը մանրակրկիտ ճշգրտությամբ մի  բարդ աշխատանք է իրականացնում, սովորաբար ասում են. «ոսկերչական աշխատանք» է՝  դրանով իսկ ցույց տալով հարգանք ոսկերչի  «կախարդական» մասնագիտության հանդեպ: Այս մասնագիտությունը  գոյություն է ունեցել դարեր շարունակ, բայց միայն 2008-ից սկսել են նշել Ոսկերչի  միջազգային օրը:  Միջազգային մասնագիտական այս տոնը որոշվել է նշել հունվարի 31-ին,  սակայն ազգային օրացույցներում ամսաթվերը տարբերվում են:

Читать далее