Թիթեռներն ու կրակը

251

Պարսկական առակ

Երեք թիթեռ, տաք մոմին մոտենալով, սկսեցին քննարկեր կրակի բնույթը: Մեկը՝ մոտենալով կրակին, շրջվեց և ասաց.

– Կրակը լույս է տալիս:

Читать далее

Գտնել գեղեցկությունը

images2061

Պարսկական առակ

Պարսիկ պոետը ճանապարհորդում էր աշխարհով մեկ, որպեսզի գտնի գեղեցկությունը և իմանա, թե ի՞նչ է այն։ Նա ճանապարհորդության մեկնեց դեռ երիտասարդ տարիքում, ամբողջ կյանքը անցկացրեց փնտրտուքների մեջ, բայց միայն մահից առաջ կարծես հասկացավ, թե ի՞նչ էր փնտրում այս բոլոր տարիների ընթացքում։

Читать далее

Մահից չես փախչի

9177

Պարսկական առակ

Մի պարսիկ ազնվական մի օր ծառայի ուղեկցությամբ զբոսնում էր այգում: Եվ այսպես, ծառան, վստահեցնելով նրան, որ հենց նոր տեսավ մահին, որն իրեն հետապնդում է, աղաչեց տիրոջը, որ իրեն արագավազ մի ձին տա, որպեսզի մրրիկի պես սլանա այդտեղից և երեկոյան արդեն Թեհրանում լինի։ Տերը նրան տվեց այդպիսի ձի, և ծառան սլացավ:

Читать далее

Առատաձեռն իշխանը

Moses_of_Chorene

Հայկական առակ

Իշխանը գյուղերից մեկում ծառա է վարձում։ Թե քանի տարի է ծառան աշխատում տիրոջ մոտ, միայն նա գիտեր։ Մի օր ծառան ասում է տիրոջը.

– Իշխանն ապրած կենա, ես այսքան տարիներ ծառայել եմ քեզ, այլևս չեմ ուզում ծառայել, վճարիր ինձ, և ես կգնամ:

Читать далее

Ամեն մարդ իր տեղը քնի

image-1

Մի մարդ գնում է տեսնում, որ մի ուրիշ տղամարդ իր կնոջ հետ քնած է: Դուռը բացում է, շեմին կանգնում:
Կնոջ սիրտը ցավում է, ասում է.
-Ա՛յ մարդ ինչու՞ շեմքին կանգնեցիր, ես քեզ մատաղ:
-Թե բա ինչ անե՞մ, այ կնիկ, դե որ ամեն շան տղա իր տեղում քնի, ես էլ իմ տեղում կքնեմ:

Աղբյուրը՝ այստեղ։ 

Փոխադրումը Գորիսի բարբառից գրական հայերենի՝ Ալեքս Պետրոսյանի, Քոլեջ, 1-ին կուրս

Քահանան և իր ծառան

daniel_margare-139f4817

Հայկական առակ

Քահանան մի ծառա ուներ։ Ինչ էլ, որ տերը պահանջեր, ծառան միշտ հակառակն էր անում։ Ուստի քահանան ստիպված եղավ իր ցուցումների հակառակը հրամայել։ Օրինակ՝ եթե ​​ուզում էր, որ ծառան ջուր բերի, ասում էր. «Ջուր մի՛ բեր»։
Մի օր քահանան իր իրերը բարձեց ջորու վրա և ծառայի հետ գնաց հարևան գյուղ։ Ծառան քշում էր ջորին։ Նրանք հասան խորջրյա գետին։ Ջորին բեռով մտավ ջուրը։ Գետի մեջտեղում բեռը թեքվեց ու քիչ մնաց ջուրն ընկներ։ Քահանան բղավեց.

Читать далее