Քաջությո՛ւն ունեցիր, փորձի՛ր

Մի օր թագավորը որոշեց փորձության ենթարկել իր բոլոր պալատականներին, որպեսզի պարզի, թե նրանցից ով կարող է զբաղեցնել իր թագավորության կարևոր պետական պաշտոնը։ Ուժեղ ու իմաստուն մարդկանց ամբոխը շրջապատեց նրան։

-Օ՜, դուք, իմ հպատակներ», – դիմեց նրանց թագավորը, – ես ձեզ համար դժվար գործ ունեմ, և ես կցանկանայի իմանալ, թե ով կարող է լուծել այն:

Նա ներկաներին առաջնորդեց մի հսկայական ամրոցի դռան կողպեքի առաջ, այնպիսի հսկայական, որ ոչ ոք երբեք չէր տեսել։

-Սա ամենամեծ և ամենածանր կողպեքն է, որը երբևէ եղել է իմ թագավորությունում: Ձեզանից ո՞վ կարող է բացել այն, – հարցրեց թագավորը:
Մի քանի պալատականներ միայն բացասական շարժում էին իրենց գլուխները։ Մյուսները, ովքեր իմաստուն էին համարվում, սկսեցին նայել կողպեքին, բայց շուտով խոստովանեցին, որ չեն կարող բացել այն։ Քանի որ իմաստունները ձախողվել էին, մնացած պալատականներին այլ բան չէր մնում, քան նաև խոստովանել, որ իրենք ի վիճակի չեն կատարել այս խնդիրը, որ դա իրենց համար չափազանց դժվար է։

Միայն մի վեզիր մոտեցավ դռան կողպեքին։ Նա սկսեց ուշադիր զննել և ուսումնասիրել այն, հետո փորձեց տարբեր ձևերով շարժել և վերջապես քաշեց այն մեկ ցնցումով։ Ահա, կողպեքը բացվեց։ Այն ամբողջովին փակված չէր: Պարզապես պետք էր փորձել հասկանալ, թե ինչ է կատարվում և համարձակ գործել:

Այնուհետև թագավորը հայտարարեց.

-Դուք արքունիքում  կզբաղեցնեք կարևոր պաշտոնը, որովհետև տիրապետում եք ոչ միայն այն ամենին, ինչ տեսնում եք և լսում, այլ ապավինում եք ձեր ուժերին և չեք վախենում փորձելուց:

Աղբյուրը՝ այստեղ։ 

Թարգմանությունը ռուսերենից՝ Լիլյա Պալյանի, Քոլեջ, 1-ին կուրս

Оставьте комментарий