Մայրենի լեզվի ուժը

images

Բորիս Ռեիզյանը ճանաչված գրականագետ է, գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ: Նրա՝ ֆրանսիական գրականություն նշանավոր գրողներին նվիրված աշխատություններն ու երկերը քաջ հայտնի են ռուս և հայ հասարակայնությանը:

Նա ավարտել է Դոնի Ռոստովի համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Երկար տարիներ ղեկավարել է Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) համալսարանի արտասահմանյան գրականության ամբիոնի աշխատանքները:

Բորիս Ռեիզովը հիսուն տարուց ավելի գրեթե հայերեն չէր խոսել: Մտածել, ստեղծագործել, մարդկանց հետ շփվել էր ռուսաց լեզվով: Գիտական շրջաններում Ռեիզովի՝ ռուս ժողովրդի լեզվի քաջահմուտ իմացությունը զարմանք էր պատճառում:
Դժբախտաբար հայազգի գրականագետը մի անգամ ծանր հիվանդացավ ու կորցրեց հիշողությունը: Նրան մահամերձ վիճակում տեղափոխեցին հիվանդանոց: Սակայն երբ ուշքի եկավ,  նրա անհասկանալի խոսքերը զարմանք պատճառեցին բժիշկներին:

Շտապ կանչեցին նրա ընկերոջը՝ Կամսար Գրիգորյանին (նա Վահան Տերյանի եղբոր որդին էր): Երբ վերջինիս տեսավ,  Ռեիզովը սկսեց հայերեն բանաստեղծություններ արտասանել: Ասում են, որ մինչև մահ Ռեիզովը խոսեց միայն հայերեն, որովհետև ռուսաց լեզվից ոչ մի բան չէր հիշում:

Աղբյուրը՝  Ռուբինա Նազարյան  Մայրենիի առաջադրանքներ, էջ 314

Նյութը պատրաստեց  Դավիթ Մուրադյանը,  ավագ դպրոց, համակարգչային շահագործող

Оставьте комментарий