Շերամապահությունը հին Երևանում

Image_1999

Մի ժամանակ հին Երևանում շատ էր տարածված շերամապահությունը։ Նկուղներում իրար վրա փայտե դարակներ էին պատրաստում ու թթենու տերևները դարսում դրանց վրա։ Մանր ձվերից հայտնվում էին թրթուրները՝ սպիտակ, հատվածավոր մարմնով։ Լավ աշխատող թրթուրավոր մեքենաների նման դրանք ուտում էին տերևը՝ արագորեն, ագահաբար։ Այդպես՝ ամբողջ օրը։ Հետաքրքիր կենսական շրջափուլ էին անցկացնում այդ զարմանահրաշ ճիճուները. ձվից՝ թրթուր, բոժոժ, թիթեռ. թրթուրային փուլը տևում է 22-30 օր։ Այդ ընթացքում դրանք չորս անգամ մաշկափոխվում են։

Երբ շատ են մեծանում, հասուն թրթուրները հյուսում են մետաքսե պատյան՝ բոժոժ կամ կոկոն։ Բոժոժ հյուսելու 4-րդ օրը թրթուրը բոժոժում փոխակերպվում է հարսնյակի, մոտ 10 օր անց դառնում է թիթեռ, որը ծակում է բոժոժը, դուրս թռչում, զուգավորվում, ապա՝ բեղմնավորվում, որից հետո սկսվում է ձվադրությունը։
Շերամապահները պահում են բոժոժների մի խմբաքանակ՝ սերնդի համար, իսկ մյուս բոժոժները գցում տաք ջուրը ու գտնելով ծայրը՝ սկսում կծկել, որից 100-1500 մ մաքուր մետաքսաթել է ստացվում։

Աղբյուրը՝ այստեղ: 

Նյութը պատրաստեց Ստելլա Բարեղամյանը, Ավագ դպրոց, նկարիչ

Оставьте комментарий