Շատ եմ սիրում պատերը զարդարել

thumbnail_20160905_092433

Ես Դիանան եմ։ Սովորում եմ 12-րդ դասարանում։ Արդեն կողմնորոշվել եմ մասնագիտությանս հարցում։ Ապագա դիզայներ եմ լինելու։ Ես  դեռ 10-րդ դասարանից եմ տարվել այդ մասնագիտությամբ։ Դե իհարկե, եթե չլինեին իմ  սիրելի և արդեն  հարազատ դարձած ուսուցիչներս, դժվար թե կարողանայի այդպես վճռական լինել իմ  ընտրության մեջ։

Ոսումնառությանս տարիներին իմ շատ սիրելի Մկրտչյան Կարենն օգնեց, որ  հասկանամ, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում գունանկարը.  ասեմ՝  հեշտ չէ գույներով աշխատելը։ Չարչյան Գագիկը սովորեցրեց գծանկարին տիրապետել, առանց որի անհնար է նկար ստեղծել։ Գրիգորյան Արմանը բացեց կոմպոզիցիայի աշխարհը, որը, ի դեպ, շատ հետաքրքիր է,  ու դեռ պիտի բացահայտեմ։ Այս տարիների ընթացքում ես հստակ  զգում եմ, թե ինչքան եմ աճել։ Մասնակցել եմ շատ ցուցահանդեսների, նկարում եմ պատերին, «շատ եմ սիրում պատերը զարդարել», մասնակցել եմ նաև  ցուցահանդես-վաճառքի։ Մի խոսքով,  շնորհակալ եմ վարպետ դասավանդողներիս ինքնահաստատվելու և այսքան  աճելու համար։

Դիանա Հարությունյան, 12-րդ դասարան, նկարիչ-դիզայներ

Լուսանկարում  Դիանայի աշխատանքն է:

 

Оставьте комментарий