Արվեստ դարձած 10 արհեստներ

mda

Հայկական խեցեգործական արվեստի առաջին նմուշները թվագրում են դեռ պղնձյա դարաշրջանից:  Ավելի ուշ այս արհեստը արագ տեմպերով սկսեց զարգանալ` Արարատյան թագավորությունում (Ուրարտու) հասնելով իր ծաղկման գագաթնակետին. այդ մասին վկայում են մթա VIII դ. գտնված նմուշները: Հայկական խեցեգործության ավանդույթները լայնորեն տարածում գտան միջին դարերում, երբ Անիի և Դվինի վարպետների փառքն արդեն դուրս էր եկել երկրի սահմաններից:

Այս ժամանակահատվածի խեցեգործական արվեստի ամենահայտնի օրինակներ են ափսեները, բաժակները, նեղ ունկերով  սափորները, սկուտեղները: Շատ հաճախ դրանք զարդարվում էին թռչունների ու կենդանիների պատկերներով, նաև ջնարակապատվում էին:  Սակայն  կավե մակերեսները ջնարակապատելու գեղարվեստական մոտեցումն օգտագործվում էր ոչ միայն կենցաղային իրերի արտադրության մեջ: Պատմության մեջ պահպանվել են նաև բազմաթիվ նշումներ հայկական խեցեգործական սրբապատկերների մասին Երուսաղեմի և նոր Ջուղայի հայկական եկեղեցիներում: Կա նաև սրբապատկերներից մեկի նկարագրությունը, նրա վրա պատկերված էր մի ձիավոր, որը կռվում էր վիշապի հետ: Հետագայում հայկական խեցեգործական արվեստի զարգացման առավել հայտնի կենտրոններ ստեղծվեցին Կոստանդնապոլսում, Թիֆլիսում և Լվովում:

Այսօր հայկական խեցեգործական արվեստը ճշգրտորեն կրկնում է ավանդական բրուտագործության ձևերը:  Այնուամենայնիվ, պահպանելով հին ավանդույթները` ժամանակակից վարպետները արտահայտվելու նոր միջոցներ ու նոր ձևեր են փնտրում:

Աղբյուրը` այստեղ: 

Թարգմանությունը` Մարիաննա Հապետյանի, քոլեջ, 2-րդ կուրս

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s