Հայկական ժանեկագործություն

130539292_11

Հայկական ժանեկագործությունը իր նախշազարդերի տեսակներով շատ ընդհանրություններ ունի դեկորատիվ-կիրառական արվեստի` փայտագործության, քարագործության և մետաղագործության հետ: Ժանյակե նախշը հաճախ հիմք է հանդիսանում որպես նախշազարդ` խաչքարերի վրա պատկերելու: Եթե Եվրոպայում ժանյակ կրում էին միայն ազնվականներն ու հոգևորականները, ապա Հայաստանում այն կազմում էր հայկական տարազի պարտադիր բաղկացուցիչ մասը:

19-ից 20-րդ դարերում ժանյակի պատրաստման կենտրոններ դարձան Կովկասյան մի շարք քաղաքներ և Թուրքիան, որտեղ ապրում էին հայեր: Մեր ժանեկագործները տիրապետում էին ժանյակ պատրաստելու տարբեր ձևերին, բայց հատկապես մեծ տեղ է տրվում ոսկեգույն և մետաքսյա թելերով ասեղնագործությանը: Զարդանախշերում նկատելի են հին նախշերի հետքեր` արևի նշան, թռչուն, ծաղիկներ և ծառեր: Ժանեկագործության  հայտնի վարպետների մեջ պետք է առանձնացնել Վանի դպրոցը և նրա  ամենահայտնի վարպետներին` Սողոմե Ջրբաշյանին, Ագապի Հայրապետյանին (Կարինի դպրոց), ինչպես նաև  Մարիամ Թութունջյանին (Կիլիկիայի դպրոց), երևանաբնակ Անահիտ Անանյանին և Վարդ Քոչարյանին:

Աղբյուրը ՝ այստեղ:

Ռուսերենից թարգմանեց Պայծառ Հարությունյանը, քոլեջ, 2-րդ կուրս

 

Оставьте комментарий