Ծիրանենի

67fa92def1d2d11e92ca711119bb1804b6

Ծիրանենու աճեցումը

Ծիրանենին բավականին մեծ ծառ է, որի երկարությունը հասնում է 5-12 մետրի: Կան նաև թփանման տեսակներ, ընդ որումդրանք էլ են խոշոր`թագի նման տարածվող: Ծիրանենու  արմատային համակարգը հողում շատ խորն է ձգվում: Դա  շատ առումներով  առանձնացնում է նրա  մշակումը:

Ծիրանենու աճեցումը ամենալավը իրականացվում է տաք եղանակներին, չափավոր կլիմայի ժամանակ: Ծիրանենին բավականին մեծ տարածում ունի Կովկասում և Ռուսաստանի եվրոպական հատվածում:

Ծիրանենին աճում է բավական արագ, բայց պտղաբերումը  համեմատաբար ուշ է սկսվում. առատ պտղից հնարավոր է հագենալ միայն հինգից յոթ տարեկան ծառի արգասիքով: Բայց եթե կարողնաք ապահովել ճիշտ խնամք և չփոխպատվաստեք երիտասարդ ծառերը, ապա հնարավոր է` ծիրանը ծաղկի երրորդ կամ չորրորդ տարում:

Ծիրանենու բողբոջները շատ  են լինում, ընդ որում` դա հաճախակի է լինում, նույնիսկ երբ ծառը շատ բերք է ունենում: Բայց  բողբոջների, ինչպես և ծառի վրա բավականին վատ են  անդրադառնում  ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները: Գարնան հալոցքի ժամանակ ծաղկած բողբոջները կենդանանում են, կատարվում են քիմիական, բիոքիմիական կառուցվածքային փոփոխություններ: Բայց գարնանը` մասամբ  առաջին հալոցքից հետո,  հաջորդում  են ցրտահարություններ, որի ժամանակ ջերմաստիճանի կտրուկ նվազումը վտանգավոր է է ծաղկի համար. նրանք ոչնչանալու աստիճան լուրջ վնասվում են:

Տնկումը

Ծիրանենին լուսասեր և ջերմասեր բույս է, դրա համար նրան պետք է տնկել  անպայման արևոտ վայրերում: Ինչքան շատ տաք եղանակ լինի ամռանը, այնքան ծառը հեշտ կանցկացնի ձմեռը: Դրա համար չի կարելի   ծիրանենիներ տնկել  ցածրադիր վայրերում, որտեղ հավաքվում է ցուրտ օդը:

Հողում ծիրանին պահանջկոտ չէ, բայց նրան ամենից շատ համապատասխանում է խորը, լավ գազավորված, կրաքար պարունակող հողերը:
Երաշտը ծիրանենիները շատ լավ են տանում: Նրանք չեն վախենում քամուց, բայց հյուսիսայի քամիներից  նրանց պետք է պաշտպանել, քանի որ ծիրանը տաքություն է սիրում: Չի կարելի թույլ տալ, որ  ծառի մոտ ճահիճներ լինեն  և աղային կուտակումեր:
Տնկին հողի մեջ անհրաժեշտ է տեղավորել այնպես, որ արմատի վերևի մասը հողից բարձր լինի  3-4 սմ: Սկզբում օգտագործում են հողի վերևի շերտը: Հետո այն թանձրացնում են ոտքերով` գնալով փոսի խորքերի կենտրոնը: Արդյունքում պետք է ստացվի ոչ այդքան մեծ բացվածք, իսկ մեջտեղում` տնկին: Եթե այդ ամենը տեղի չի ունեցել, ապա տնկենու շուրջը կարելի  է ձևավորվել` անելով ոչ մեծ բլուր հողով:
Տնկումից հետո առատ ջրում են` լցնելով նրա վրա 20-30 լիտր ջուր: Տնկենու  կողքերին  կարելի է օգտագործել  գոմաղբ, տորֆ, թեփ և այլ օրգանական  նյութեր:
Որպեսզի ծիրանը հյութալի լինի և  բարձրակարգ բերք տա, ցանկալի է  2-3 տնկի դնել   ամբողջ  հողամասում:

Խնամքը

Տնկենու շուրջը շրջան  անում են միայն առաջին երկու տարում, հետո անհրաժեշտ է այն հեռացնել: Եթե հողը նորից գտնվի ցանկապատի մեջ, ապա ծիրանենիները չեն ցանկանա խոնավություն փնտրել  հողի խորքում և նրա արմատային համակարգը կլինի հողի վերին շերտերում:

Չի կարելի այդ ամենը թույլ տալ,  քանի որ ձմռանը արմատները կարող  է վնասվել, որովհետև հողի վերին  շերտը սառցակալում է:
Չնայած ծիրանի ծառը բավականին դիամցկուն է երաշտի հանդեպ, սակայն ակտիվ աճի ժամանակ (մայիս-հունսին) պետք է հաճախ ջրել: Հետագայում կարելի է ջրել միայն ուժեղ երաշտի ժամանակ: Եթե երաշտ չկա, ապա ջրել էլ պետք չի, դա կարող է վնասել   աճին, որոնք չեն հասցնում ամրանալ և կարող են ցրտահարվել ձմռանը:
Գարնան սկզբին և ուշ աշնանը պետք է սպիատակեցնել ծառաբները, այդ դեպքում սպիտակ լուծույթին ավելացնում են մեղրային պաշար (կոնցետրացիան- ըստ ցուցումների):
Մայիսին կամ նույնիսկ ապրիլի վերջին պետք է ուշադիր հետևել ծիրանենուն. հայտնաբերել ցրտահարությունը և վնասվածքները, մաքրել մինչև առողջ արմատները և ծածկել այն` օգտագործելով այգու սկիպիդար:
Ծիրանենիու արմատը ձևավորելու կարիք չկա, դա տեղի  է ունենում ինքն իրեն:
Հարկավոր է միայն պոկել չորացած և վնասված տերևները:

Աղբյուրը` այստեղ:

Թարգմանությունը` Անի Հովհաննիսյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

Оставьте комментарий