Ի՞նչ անել, որ ծաղիկները երկար պահպանվեն ծաղկամանում

1-12

Մարտի 8-ից և այլ տոներից հետո տունը հաճախ նմանվում է ծաղկաթմբերի, և այդ գեղեցկությունը ցանկալի է պաhպանել որքան հնարավոր է երկար: Մենք ձեզ համար հավաքել ենք մի քանի պրակտիկ  խորամանկություններ, որոնք կօգնեն ծաղիկները երկար պահել ծաղկամանում, և որ ձեր ուրախությունը միայն մի օր չտևի:

Ենթադրվում է, որ ճիշտ խնամքը կախված է նրանից, թե որ ծաղկի մասին է խոսքը: Այսպիսով, բոլորի համար միակ ճիշտ պայմանը թարմ ծաղիկներ ընտրելն է: Որպեսզի համոզվենք դրանում, ուշադիր լինենք ցողունի ստորին կտրվածքին, նրանք պետք է լինեն թարմ ու կանաչ, այլ ոչ թե գորշ, իսկ տերևների ծայրերը չպետք է չորացած լինեն: Եթե տերևները կտրված են, իսկ ծաղկի ցողունները շատ կարճ են, դա արդեն նշանն է ,որ ծաղկեփունջը երկար է մնացել խանութի ցուցափեղկին:
Երբ գեղեցիկ խոսքերն ասված են, իսկ ցանկալի ծաղկեփունջը ընծայված, որպեսզի կարողանանք երկար այն պահել, անհրաաժեշտ է փուլ առա փուլ գործել: Բացի այդ, եթե, իրոք, գնահատում եք ծաղկի գեղեցկությունը, այլ ոչ թե նվերի փաթեթավորումը, հիշեք որ ծաղիկները ծաղկամանում չպետք է փաթեթավորված մնան, դա ավելորդություն է:

Մի շտապեք միանգամից հանել ծաղկի փաթեթավորումը, ծաղիկներին  տվեք մի քիչ ժամանակ հարմարվելու համար` սկզբում բացելով ցողունները:

Հիշեցում. խուսափեք ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններից: Եթե փողոցում ցուրտ է, ցանկալի է ինչ-որ ժամանակ  ծաղիկները պահպանել զով միջավայրում. շքամուտքում, պատշգամբում և այլ տեղեր:

Ծաղկամանի մեջ  ծաղիկների տեղավորումը  նրանց համար կարևոր փուլ է համարվում: Հեռացրեք փաթեթավորումը,  ավելորդ բոլոր տերևները մինչև ջրին հասնելը, այլապես դրանք շուտով կարող են փտել: Հատկապես  դա կարևոր է զգայուն ծաղիկների, օրինակ՝  կակաչի համար:
Ծաղկի ցողունները պարտադիր պետք է կտրել՝ սուր դանակով, թեք գծով, այլ ոչ թե մկրատով այնպես, որ այդ ընթացքում նրանք լինեն ջրի մեջ: Վարդերի դեպքում հեռացնում են նաև փշերը:
Հիշեցում. ցողունները կտրում են հոսող ջրի տակ, որպեսզի օդի  պղպջակները հետո  չխանգարեն ցողունի  միջով ջրի ներթափանցմանը:
Եթե ցանկանում եք ծաղիկները պահպանվեն որքան հնարավոր է երկար, մի դրեք միանգամից ծաղկամանի մեջ, այլ  մոտավորապես մի կես ժամ ընկղմեք նրանց  սենյակային ջերմաստիճանի  մաքուր ջրի մեջ:

Աղբյուրը` http://www.diy.ru/post/8118/

Թարգմանությունը Անի Հովհաննիսյանի, քոլեջ, 2-րդ կուրս

 

Оставьте комментарий