Լեգենդներ յասամանի ծագման մասին

500px-Ausschnitt_Fliederbusch-500x375

Յասամանի այգիներ հանդիպում են աշխարհի շատ քաղաքներում: Սպիտակ և յասամանգույն յասամանի թփերը գեղեցիկ են հատկապես գիշերը, երբ թվում է, թե հենց գարունն է մխրճված իրենց անուշաբույր ծովում: Գեղեցիկ են նրանք նաև լուսաբացին, երբ նրանց փարթամ ծաղկաբույլերը բարձրանում են լույսի և մշուշի միջից:

Յասամանի ծագման մասին գոյություն ունի սկանդինավյան մի լեգենդ: Սկանդինավցիները վստահ են, որ յասամանը ստեղծել են արևն ու ծիածանը:  Գարնան աստվածուհին արթնացրել է Արևին և նրա հավատարիմ ուղեկից Իրիսին (ծիածանին),  խառնել է արևի ճառագայթները ծիածանի ճառագող շողերի հետ, սկսել շռայլորեն շաղ տալ իր թարմ  ակոսները  մարգագետիների վրա, ծառերի թփերին, և ամենուրեք հայտնվել են  ծաղիկներ, և երկիրը ցնծում էր այդ բարիքից: Եվ այդպես նրանք հասել են  մինչ Սկանդինավներ, բայց ծիածանին մնացել էր միայն  նրա  յասամանի գույնը: Շուտով այդտեղ հայտնվում են այնքան յասամաններ, որ Արևը որոշում է խառնել Ծիածանի գունապնակի գույները և սկսում է ցանել սպիտակ ճառագայթներ, այդպես յասամանգույն յասամնին միանում է սպիտակ յասամանը:
Իսկ եթե հավատանք հին հունական լեգենդին, ապա երիտասարդ Պանը` անտառների և մարգագետինների աստվածը մի անգամ հանդիպեց գետերի հրաշալի հավերժահարսին` Սրինգին` այգաաբացի նուրբ ավետաբերին, և այնպես շփոթվեց նրա նրբությամբ և գեղեցկությամբ, որ մոռացավ իր խաղերի մասին: Պանը որոշեց խոսել Սրինգի հետ, բայց վերջինս վախեցավ և փախավ: Պանը վազեց նրա հետևից` ցանկանալով  հանգստացնել նրան, բայց հավերժահարսը անսպասելիորեն վերածվեց անուշահոտ թփի՝ նուրբ յասամանագույն ծաղիկներով: Հենց այդպես էլ Սրինգի անունը  տրվեց յասամանին:

Ֆրանսերեն յասամանին անվանում են «Lilas» «յասամանագույն»: Արևմտյան Եվրոպայի երկրներում և Ամերիկայում բույսի անունը կապում են ծաղիկների գերիշխող գույնի` յասամանագույնի  հետ: Այս բառը պարսկերեն է և նշանակում է ուղղակի «ծաղիկ»: Իրանում և Թուրքիայում յասամանն ունի շատ հետաքրքիր «աղվեսի պոչ» անվանումը, հնարավոր է դա կապված է ծաղկի արտաքնի (երկարավուն փափուկ ծաղկաբույլը  հիշացնում է  ազատորեն թողած աղվեսի պոչ) հետ:
Բույսի գիտական  անվանումը առաջացել է հունական «syrinx» բառից,  որը նշանակում է «դուդուկ»,«եղեգ»: Եթե յասամանի ցողունից կամ ճյուղից հեռացնենք փափուկ միջուկը, դրանից կարող եք եղեգ, սրինգ պատրաստել: Համաձայն հունական դիցաբանության` ֆլեյտան ստեղծել է աստված Պանը: Նա դա պատրաստել է եղեգից, որին վերածվել էր  նրա հետապնդումներից փախչող Սրինգ հավերաժահարսը::

Աղբյուրը` http://www.florets.ru/legendy-o-tsvetah/sirenj.html

Թարգմանությունը` Անի Հովհաննիսյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

Оставьте комментарий