Կարի մեքենա. համառոտ ծանոթացում

shvejnaja-mashina-brother

Կարի մեքենաները լինում են նոր, լինում են շատ հին և բարոյապես մաշված, ինչպիսին  Զինգերն է՝ փամփշտանման խցիկով:  Լինում են նաև ոչ նոր կարի մեքենաներ,  բայց շատ լավ վիճակում: Կարի մեքենա գնելու ցանկության դեպքում կարելի է նկատի ունենալ նաև այս տարբերակը: Հաճախ  լինում է այնպես, որ կարի մեքենան տարիներով չի օգտագործվում, բայց  մնում է բորվոք վիճակում՝ չնայած իր  «լուրջ տարիքին»: Հենց այդ տարբերակը կարող է լինել Ճապոնիայից բերված (100 վոլտ) կենցաղային մեքենայի  հետ: Բանն այն է, որ  Ճապոնիայում   ընդունված է հարսանիքի ժամանակ հարսին կարի մեքենա նվիրել, որը նա հետագա կյանքի ընթացքում ոչ մի անգամ չի օգտագործում:

Աղբյուրը՝ այստեղ: 

Թարգմանությունը՝ Աննա Աղամալյանի, 1-ին կուրս, կարի մոդելավորում

Оставьте комментарий