Սեբաստացիական պատումներ՝ Մանվել Ալեքսանյան

257952367_726182445442243_7545363745007222846_n

Ես Մանվել Ալեքսանյանն եմ, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի երկրորդ կուրսում, «Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն» բաժնում։ Գինու լաբորատորիայում մենք ուսումնասիրում ենք ալկոհոլային և ոչալկոհոլային խմիչքները։

Այս տարի՝ սեպտեմբերի վերջին, սկսվեցին ամենամյա խաղողի մեր մթերումները։ Խաղողը հաջողությամբ հասավ քոլեջ, և սկսվեց խաղողից դեպի գինի պատրաստման ընթացքը։ Խաղողը տրորեցինք, չանչանջատեցինք և ուղարկեցինք խմորման, մոտ 10-15 օր տևած խմորումից հետո սկսվեց հաջորդ գործընթացը՝ գինին առանձնացնել կեղևից։ Այս գործընթացը տևում է մի քիչ երկար։ Երբ գրեթե վերջացնում էինք կեղևից անջատման գործընթացը, տեղ հասավ ևս 4,5 տոննա խաղող, և կրկին սկսվեց այդ նույն գործընթացը, բայց այս անգամ խաղողը նախատեսված էր ոչ թե գինու, այլ կոնյակի սպիրտի համար, որից պետք է պատրաստվի կոնյակ։ Կրկին կատարեցինք նույն գործողությունները, սպասեցինք՝ խմորվի, և սկսեցինք թորման գործընթացը։ Այս տարվա թորման սարքավորումը նոր էինք բերել՝ ի տարբերություն նախորդի, որը 40 լիտր էր տեղավորում, իսկ այս տարվանը160 լիտրանոց է։ Թորումը տևում է մոտաորապես 7ժամ։ Նաև կատարեցինք նստվածքի (դիրտի) երկրորդ անջատումը գինուց։ Մնացել է գինի շշալցնել և վայելել։ Ես շատ շնորհակալ եմ գինեգործության իմ ուսուցչից՝ ընկեր Արտակից։ Նրա ջանքերով ես կարողացա հմտանալ և մասնագիտանալ գինեգործության ոլորտում։

Оставьте комментарий