
Պարսկական առակ
Պարսիկ պոետը ճանապարհորդում էր աշխարհով մեկ, որպեսզի գտնի գեղեցկությունը և իմանա, թե ի՞նչ է այն։ Նա ճանապարհորդության մեկնեց դեռ երիտասարդ տարիքում, ամբողջ կյանքը անցկացրեց փնտրտուքների մեջ, բայց միայն մահից առաջ կարծես հասկացավ, թե ի՞նչ էր փնտրում այս բոլոր տարիների ընթացքում։
Լինելով արդեն ալեհեր և անօգնական՝ նա մահացավ սովից ու տկարությունից և համբարձվեց երկինք։ Այնտեղ նրան դիմավորեց բնության դուստրը՝ գեղեցիկ կույսի կերպարանքով։ Նուրբ շոյեց մազերը և համբերատար լսեց ծեր պոետին.
– Իմ կյանքով և մահով ,- աղաչում է ծերունին,-ասա ինձ, ին՞չ է գեղեցկությունը, քանի որ մարդիկ տարբեր ձևով են սահմանում և հասկանում այն, տարբեր ձևով են փառաբանում և սիրում։
Եվ կույսը պատասխանեց.
-Գեղեցկությունն այն է, ինչին ձգտում է քո հոգին. այն, ինչ տեսնում ես և կցանկանաս տալ, այլ ոչ թե վերցնել. այն, ինչ մարմինները համարում են փորձություն, իսկ հոգիները՝ օրհնություն: Դա տխրության և ուրախության միությունն է։ Գեղեցկությունն այն է, ինչ տեսնում ես, թեև այն սքողված է քո աչքերից, այն, ինչ ճանաչում ես, թեև անհայտ է, այն, ինչ լսում ես, թեև համր է։
Բանաստեղծը մահացավ միայնակ, բայց նրա հոգին կրկնեց. «Գեղեցկությունն այն է, ինչ տեսնում ես և կուզենաս տալ, քան վերցնել»:
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Մարիամ Տոնոյանի, Քոլեջ, 2-րդ կուրս