Շունն ու գայլը

Басня_Л._Толстого_«Собака_и_волк»

Մի օր գյուղացին գնաց անտառ փայտի։ Նրան հետևեց նաև իր շունը։ Նրանք միասին մտան անտառ։ Հանկարծ հայտնվեց մի գայլ։ Նա հարձակվեց շան վրա և ցանկացավ նրան ուտել, բայց շունը արցունքներն աչքերին ասաց նրան.

– Ի՞նչ վատ բան եմ քեզ արել, որ դու ուզում ես ինձ ուտել։ Եթե դու հիմա ինձ ուտես, մեկ է, վաղը նորից սոված կլինես։ Արի գնանք մեր տուն, այնտեղ ամեն օր ինձ հաց և այլ ուտելիքներ են տալիս, կապրենք միասին։

Գայլը տեսնում է, որ շունը լավ բան է առաջարկում, և համաձայնվում է։ Քայլում են նրանք, քայլում և երբ հասան գյուղ, գայլը նկատեց, որ շան վիզը ճաղատ է՝ ամբողջովին թարախակալված վերքերով։

– Դա լավ է, շատ լավ է, եղբայր, որ դու այսքան հիասքանչ ես ապրում, բայց ինչու՞ է վիզդ այսպես։

– Գիտես ինչ, եղբայր, իմ տերը հիմար բնավորություն ունի, նախքան իմ դիմաց հաց դնելը՝ նա  վզիս շղթա է հագցնում իսկ հետո ասում՝ կեր։

– Ոչ, եղբայր, ես կվերադառնամ անտառ, իսկ դու գնա, ապրի կուշտ փորով և վզիդ շղթա գցած։

Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը ռուսերենից՝ Էլեն Եսայանի, Քոլեջ, 2-րդ կուրս

Оставьте комментарий