Ճապոնական առածներ

8

Աշխատանքի ժամանակ հայելի չեն նայում:

Ծովի մասին ձկնորսից պիտի հարցնել:

Կերակրի համն իմացվում է ուտելու ժամանակ:

Ալյուր գողացողի շորն ալրոտ կլինի:

Բրնձի ամեն մի հատիկը ծանր աշխատանքով է ձեռք բերվում:

Գյուղացին իր արտը ձեռքերի վրա կտանի:

Նյութը պատրաստեց Հրաչյա Օհանյանը, արհեստների դպրոց, համակարգիչների շահագործող

Оставьте комментарий