Պասուց տոլմա

y0z3p0oXshCKjUaeX5NOIqV0Ak

Պասուց տոլման հայկական ավանդական ճաշատեսակներից  է: Այն պատրաստել են լոբով, ոսպով, սիսեռով, ոլոռով, ձավարով` փաթաթելով կաղամբի կամ խաղողի տերևներով:
Պասուց բառը կապվում է պահք բառի հետ: Հաճախ ենք լսում` ինչպես են մարդիկ խոսակցական լեզվում  օգտագործում պաս բառը, այսինքն`պահք: Պասուց տոլման պատրաստում են ձեթով` հիմնականում Մեծ պահքի շրջանում:

Բաղադրատոմս

Ոսպը, ձավարը, լոբին, սիսեռը,  ոլոռը, նախապես թրջել: Այնուհետև առանձին –առանձին խաշել  ընդեղենը: Հատիկները խառնել: Սոխը մանրացնել,  սոխեռած անել, լցնել ընդեղենը, աղ, պղպեղ անել, ավելացնել լվացած չամիչը՝ ըստ ցանկության: Թարմ խաղողի տերևները կամ թթու կաղամբի թերթերը լվանալ, կոշտ մասերը հեռացնել: Ստացված միջուկից մի գդալ դնել տերևի վրա, փաթաթել: Տոլմաները շարել կաթսայի մեջ, արանքները դնել ծիրանաչիր: Վրան ջուր լցնել, մի փոքր բուսայուղ ավելացնել, ծածկել և եփել մինչև տերևը կամ կաղամբը եփվի: Մատուցելիս  զարդարել կանաչիով:

Աղբյուրը՝ համացանց:

Նյութը  տեղադրեց  Ալիկ  Ավանեսյանը, արհեստների  դպրոց, խոհարար

Оставьте комментарий