Ժուլիենով խուրջիներ

julienov-xurjinner

Հավի միսը կտրատել: Աղ, պղպեղ անել, բուսայուղով տապակել: Շամպինիոնները կտրատել, թավայի մեջ շոգեխաշել, մինչև հեղուկ մասը ցամաքի, ավելացնել կարագ, աղ, պղպեղ: Տապակել, մինչև ոսկեգույն դառնա: Սոխը մանր կտրատել, կարագով տապակել: Միսը, սունկը, սոխը խառնել: Ավելացնել քերած պանիրը, մայոնեզը: Դնել ջեռոցի մեջ, մինչև պանիրը հալվի: Նախապես պատրաստած բլինների մեջ փաթաթել պատրաստի ժուլիենը, կապել կանաչ սոխով, տոպրակի ձև տալ: Կարելի է նաև կապել սպագետտիով:

Աղբյուրը՝ այստեղ: 

Նյութը պատրաստեց Ալիկ Ավանեսյանը,  ավագ դպրոց, խոհարար

Оставьте комментарий